Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը

Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը

Կապանում տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը: Խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է այլընտրանքային ճանապարհների հետ կապված խնդիրները և ընդգծել սահմանամերձ գյուղերում վառելիք պահեստավորելու անհրաժեշտությունը:

Սյունիքի զարգացման ծրագրերին ուղղված՝ Կառավարության հատկացրած 400 մլն դրամն արդեն մարզպետարանի գանձապետական հաշվին է, և մոտ օրերս կսկսեն նպատակային ծախսերը:

Միջգերատեսչական խումբը մինչև այլընտրանքային ճանապարհի պատրաստ լինելը կշարունակի կազմակերպել Շուռնուխի, Բարձրավանի և Որոտանի բնակիչներին ամեն օր անվճար հացի մատակարարումը:

Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ վարչապետի խորհրդական - Եվս մեկ անգամ մենք կպահեստավորենք վառելիքները: Այս մոտեցումը կպահենք այնքան ժամանակ, մինչև վստահ չլինենք, որ հրատապ խնդիրների ծագման ժամանակ չենք ունենա արտառոց իրավիճակներ: Այսինքն՝ ապահովված կլինենք այն ամենով, ինչը տվյալ պահին հրատապ կհամարվի:   

Էդգար Մարտիրոսյան, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար - Հաստատեցինք Գորիս համայնքի Որոտան բնակավայրում գործող Որոտանի միջնակարգ դպրոցի համար տրանսպորտի՝ միկրոավտոբուսի ձեռքբերումը: 

Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Այս պահին քննարկվող գումարը, համաներդրման սկզբունքով, շուրջ 600 հազար դոլար է, սակայն եթե ծրագիրը հաջող մեկնարկեց, երկու տարվա ընթացքում այդ գումարը կարող է հասնել 3-4 մլն դոլարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում