Նոյեմբեր 24-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼարա Մանուկյան

Վարչապետ Փաշինեան վերահաստատեց իր մասնակցութիւնը Ալիևի հետ յառաջիկայ երկու հանդիպումներուն: Վարչապետը ուղիղ եթերով պատասխանեց լրատուամիջոցներու և հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու հարցերուն:

Նիտըռլանտների խորհրդարանը բանաձևեր ընդունեց Ատրպէյճանի սադրանքներու և երկրին մէջ ժողովրդավարութեան բացակայութեան վերաբերեալ:

Սերգէյ Շոյգուն շնորհաւորական ուղերձ յղած է Սուրէն Պապիկեանին՝ պաշտօնի նշանակման առիթով:

Ամերիկայի  նախագահին՝ «Յանուն ժողովրդավարութեան» գագաթաժողովին 110 երկիրներու հետ պիտի մասնակցի նաև Հայաստանը:

Շնորհալիի մահուան տարելիցն ու Ազգային շարժապատկերի յոբելեանը` ԵՈՒՆԵՍՔՕ-ի իրադարձութիւններու օրացոյցին մէջ:

Հռոմի Պապը Վատիկանի մէջ մեծարեց բժիշկ Էրիկ Էսրայիլեանը:

Եւ օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է 860 նոր դէպք, առողջացած է 939, մահացած` 23 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում