ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼարա Մանուկյան

Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում

Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում

Քաղաքաշինության կոմիտեում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ:

Օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն էր, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված էր նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող և որակի ապահովման համար պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը:

Դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները և դրանց ազդեցությունը Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական որոշ ծրագրերի ընթացքի վրա:

Նիստի արդյունքում որոշվել է առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել ցեմենտի նմուշառումը տարբեր օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպել քննարկում ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրին առավել հանգամանալից ծանոթանալու և լուծում գտնելու նպատակով:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է 2020-2022 թթ. ընդունված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական հանրության իրազեկման համար շնորհանդես կազմակերպելուն:

Քննարկվել է նաև «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծային նորմեր» շինարարական նորմերով առողջապահական հաստատությունների շենքերի համար սահմանված հարկայնության պարագայում հատուկ տեխնիկական պայմաններ նախատեսելու հնարավորությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում