Իրանական նորագույն պոեզիայի հիմնադիր, բանաստեղծ, գրաքննադատ և մանկագիր Նիմա Յուշիջի ծննդյան օրը Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի գրողների միության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» գրական-քարոզչական նախագիծը: Հայ-իրանական գրական կապերը Գրողների միության նախագահը դիվանագիտական ազդեցիկ գործիք է համարում:
Գրական նախագիծը նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել ոչ միայն ժամանակակից իրանական պոեզիային, այլև արձակին ու թատերգությանը: Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծում է՝ հայերը հրաշալի գիտեն Իրանի մեծ պոետներին՝ Ֆիրդուսուն, Խայամիին, Հաֆեզին, բայց Իրանում այսօր ստեղծվում է նոր պոետիկ արվեստ:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի (Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական) - Հայ գրական համայնքը քաջատեղյակ է մեր ազգային գրականության դասականներին, բայց, ցավոք, մեծ բաց կա ժամանակակից գրականության ասպարեզում: Եվ մեր գործունեությունը միտված է այդ բացը լրացնելուն:
Իրանական գրական միամսյակը մեկնարկում է Նիմա Յուշիջի մեծարման միջոցառումով: Այն, ինչ արեց Յուշիջն իրանական պոետիկ արվեստում, ճանապարհ է հարթել հետագա սերունդների համար: Նա առաջինն էր, որն ընտրեց ազատ հանգն ու ընդգծեց բովանդակության կարևորությունը:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի - Մինչև Յուշիջը կարևորվում էին պոեզիայի ձևն ու հնչողությունը, խստորեն պահպանվում էին հանգերը, իսկ նա առաջինն էր, որ բովանդակությունը չզոհեց ձևին և առաջնությունը տվեց բովանդակությանը: Եվ շատերը հետևեցին նրա գրական դպրոցին:
«Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» նախագծի շրջանակում Երևանի բուհերում, գիտական և մշակութային կենտրոններում կանցկացվեն շնորհանդեսներ, քննարկումներ և գրական մրցույթներ՝ հանրահռչակելու համար այն նոր գրականությունը, որն այսօր ստեղծվում է մեծ պոետների երկրում:

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարությանը համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հայ-ֆրանսիական ևս մեկ հաջողված համագործակցություն. Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան

ՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար

Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան







