ՍԱՏՄ ստուգայցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՌՌոզա Խաչատրյան

Արդեն մի քանի ամիս է` Սննդի անվտանգության տեսչական մարմինն ուժեղացված հսկողություն է իրականացնում մայրաքաղաքի իրացման ցանցերում:

Մանուել Մելիքյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ) - Այս պահի դրությամբ՝ Երևանում իրականացվել է 1057 շրջայց, որի արդյունքում արձանագրվել է 180 արձանագրություն:

Այսօր տեսչական մարմնի խոշորացույցի տակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն էր: Դիմակով լինելու, սոցիալական հեռավորություն պահելու հսկողությանը զուգահեռ տեսչականի մասնագետներն ստուգում են նաև աշխատակիցների պատվաստված կամ թեստավորված լինելու փաստաթղթերի առկայությունը:

Մանուել Մելիքյան - Մեծ մասը դեռևս առաջին դեղաչափով է պատվաստված: Շատ քչերն են, որ երկրորդ դեղաչափն են ստացել, բայց դեռ ժամկետը չի եկել: Նրանք կարող են աշխատել մինչև տվյալ ժամկետը:

100-ից ավելի անձնակազմ ունեցող առևտրի կենտրոնում 62 աշխատակից թեստավորվում է: 57-ն արդեն պատվաստվել են:

Այս առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչները որևէ խախտում չարձանագրեցին: Բայց նշում են՝ ամենահաճախ հանդիպող խախտումներն անփոփոխ են:

Մանուել Մելիքյան - Հիմնական խախտումներն են՝ դիմակների չկրելը աշխատակիցների կամ հաճախորդների կողմից, ինչպես նաև ՊՇՌ թեստերի և պատվաստումների ոչ ճիշտ փաստաթղթավորումը կամ դրանց բացակայությունը:

ՍԱՏՄ տեսուչների խոսքով՝ վերջին 2 ամսում խախտումները նվազել են, տնտեսվարողները և քաղաքացիներն ավելի կարգապահ են դարձել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում