ԼԼիլիթ Ասատրյան

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում։

 
May be an image of 5 մարդ, people sitting և people standing-ը

 

Նախարարն ազգային պարկի ղեկավար անձնակազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է առաջիկայում մեկնարկող մի քանի կարևոր նախաձեռնություններ, ապա վերլուծվել են ընթացիկ գործընթացները, որոնց թվում է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը։
 
May be an image of 3 մարդ և people sitting-ը

 

Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա են «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «Հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած 917 պայմանագրեր (տարեկան 177 929 499 վարձավճար, 2094, 2 հա)։
 

Նշված պայմանագրերով դեբիտորական պարտքը 2021 թ․ նոյեմբերի 8-ի դրությամբ կազմում է 256 274 316 ՀՀ դրամ։

 
May be an image of 2 մարդ և people sitting-ը

 

Ներկայումս դատավարության փուլում են գտնվում թվով 47 գումարի բռնագանձման և/կամ պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջների մասով հայցադիմումներ՝ 32 738 557 ՀՀ դրամ հայցագնի չափով:
 
May be an image of 2 մարդ և people sitting-ը
 
Դատական ակտերով սնանկ են ճանաչվել 7 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 31 660 678 ՀՀ դրամ։
 
May be an image of 4 մարդ, people sitting և people standing-ը
 
Թվով 34 վարձակալներին ներկայացված պայմանագրերի միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկները վերադառնում են «չպահանջված», «տեղափոխված», «բացակա» և այլ նշումներով, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 55 094 339 ՀՀ դրամ:
 
18 վարձակալներ մահացել են, որոնց պայմանագրային պարտավորությունների գումարը կազմում է 16 362 440 ՀՀ դրամ:
 
33 քաղաքացիական գործերով կատարողական թերթերը ներկայացվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման, որոնց պարտավորության գումարը կազմում է 61 756 145 ՀՀ դրամ:
 

Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ՊՈԱԿ-ի արդյունավետ ֆինանսական կառավարման անհրաժեշտությունը, որից էլ բխում է գույքագրված խնդիրերի լուծումն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացների հաջող ընթացքը։

 

Հաջորդիվ քննարկվել է «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին։

 

Ազգային պարկը վերազինվել է նոր տեխնիկայով, որով ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվելու է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը, ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ, ինչպես նաև՝ լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվելու են անտառաշերտի մաքրման աշխատանքները։

 

Քննարկվել է նաև սիգի արդյունագործական ձկնորսության խնդիրը։
 

Այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ նոր մոդել է մշակում, որպեսզի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում