«Տնային» պատվաստումներ՝ անկողնային հիվանդների համար

ՆՆարե Ոսկանյան

Երևանի բնակիչ Մաքսիմ Հովսեփյանի հրավերով տարածքային պոլիկլինիկայի բուժաշխատողներն այցելեցին նրանց բնակարան՝ տեղաշարժվելու դժվարություններ ունեցող կնոջը քովիդի դեմ պատվաստելու համար:
Առողջապահության նախարարի հրամանում կատարված փոփոխություններով հնարավորություն է ստեղծվել, որ անկողնային հիվանդները պատվաստում ստանան տանը:

Պատվաստվելուց մի քանի րոպե հետո Ալվարդ Համբարձումյանն ասաց՝ ինքնազգացության փոփոխություն չունի: Սա նրա առաջին դեղաչափն էր, երկրորդը կստանա դեկտեմբերի 7-ին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ նույն օրը տնային պայմաններում ևս երկու պատվաստում էր պլանավորված: Ավելի վաղ մեկ բնակիչ արդեն պատվաստվել էր, մի քանիսի պատվաստումն էլ նախատեսվում է առաջիկա օրերին:

Առողջապահության նախարարի տեղակալն ընդգծում է՝ անկողնային պացիենտները նույնպես ռիսկի խումբ են և կարիք ունեն պատվաստվելու, ինչքան էլ որ տնից դուրս չեն գալիս՝ ընտանիքի անդամները կարող են փոխանցել վարակը: Պատվաստումները նաև տնային պայմաններում անելու որոշումը, ի դեպ, ըստ Արտակ Ջումայանի, բխում է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարազատների առաջարկներից:

Իսկ այն դեպքերում, երբ մինչև բժշկի առաջարկը պացիենտը կամ նրա հարազատները կցանկանան, որ տնային պայմաններում պատվաստում արվի, պետք է դիմեն պոլիկլինիկա այն հեռախոսահամարով, որով սովորաբար կանչ են գրանցում: Դրանից հետո հետադարձ կապ կհաստատի բժիշկը, կպարզի, թե որ պատվաստանյութն է ցանկանում ստանալ բնակիչը ու կկազմակերպի տնային այցը:

Ի դեպ, անկողնային հիվանդի համար տուն եկած անձնակազմը կարող է պատվաստել նաև նրա հարազատներին:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում