Եվրոպական Վիտիս տվյալների բազայում 348 խաղողի տեսակ գրանցվել է որպես հայկական

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանն իր խոհանոցով և գինեգործության ավանդույթներով ավելի մեծ ուշադրության է արժանի զբոսաշրջիկների շրջանում: Ամերիկյան «Ֆորբս» ամսագրի դիտարկումն է: Տուրիստական ուղղությունն ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է, որ գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող երկիրը ոլորտը ճիշտ ներկայացնող մասնագետներ ունենա՝ ասում են հայ հնագետները:

Բորիս Գասպարյան (հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող) - Ես ինքս զբոսաշրջային խմբեր ունեմ և տեսնում եմ, թե, ասենք, գիդ էքսկուրսավարները ինչ են պատմում՝ անհեթեթություններ և այլն: Մարդկանց մի ստվար զանգվածը չգիտի էդ ասպարեզում մենք ինչ ունենք, ինչով կարելի է հպարտանալ, ինչով՝ ոչ:

Որպեսզի պատմությունը չաղավաղվի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և տուրիզմի կոմիտեի հետ համատեղ զբոսավարների վերապատրաստման դասընթացներ է սկսել գինեգործության ակադեմիան: Խաղողագործությունից մինչև գինու պատմություն. տուրիստի հետ աշխատելիս զբոսավարը պետք է ամեն ինչ իմանա:

Նորա Սարգսյան (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի փորձագետ) - Ծրագիրը, որ մշակվել է իր մեջ ներառել է գինու տուրիզմին անհրաժեշտ բոլոր կոմպոնենտները, մասնավորապես, մի մասը վերաբերել է գինու պատմությանը և մշակույթին, մյուս մասը ուղղված է եղել խաղողագործության հիմունքների ուսուցանմանը:

Վերապատրաստման ծրագրում հաշվի են առնվել գերմանական համալսարանի զբոսավարների ուսուցման փորձը: 20 զբոսավար արդեն պատրաստ է Հայաստան այցելողներին ներկայացնելու մեր երկրի գինու պատմությունը:

Անահիտ Ոսկանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի խորհրդական) - Ծրագիրը հենց տուրիզմի զբոսավարների պատրաստմանն է միտված բավականին արժևորվում է պետության կողմից, քանի որ այս ուսանողները վեց ամսվա ընթացքում ձեռք բերեցին այնպիսի հմտություններ և նեղ մասնագիտական գիտելիքների պաշար, որոնք միտված են լինելու Հայաստանը ներկայացնել միջազգային շուկայում որպես գինեգործության բնօրրան:

Զարուհի Մուրադյան (Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Տարբեր թեմաներ դասավանդվեց, կազմակերպվել է քննություն, որի արդյունքում կտրվեն հավաստագրեր, և կունենանք արդեն ոլորտում պրոֆեսիոնալ զբոսավարներ:

Գինեգործության ուղղությունում տուրօպերատորները բացահայտելու շատ բան ունեն: Վերջին տարիներին առաջին անգամ Գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համաֆինանսավորմամբ՝ կենսաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է և արդեն Եվրոպական Վիտիս տվյալների բազայում 348 խաղողի տեսակ գրանցվել է որպես հայկական: Մինչև այս ուսումնասիրությունը՝ տվյալների եվրոպական բազայում խաղողի ընդամենը 120 հայկական սորտ էր նշված։ Մնացած տեսակները վերագրվում էին Ադրբեջանին։

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը

Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում