Ստեփանավանում հիմնանորոգվում են փողոցներն ու բազմաբնակարան շենքերի տանիքները

ՆՆարե Ոսկանյան

Առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան 4 շենքերի տանիքների վերակառուցում և Երիտասարդական փողոցի հիմնանորոգում․ Ստեփանավանում այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ 2 ծրագիր է իրականացվում:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Երիտասարդական փողոցի եզրաքարերը ամբողջությամբ փոխվել են, մայթերը սալիկապատվում են, փողոցները խճալցվել են և առաջիկա օրերին կասֆալտապատվեն: 1 կմ 100 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ փողոցն իր նորացված ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի նոյեմբերի վերջին: Ծրագրի պայմանագրային արժեքը 138 միլիոն դրամ է: Ճանապարհաշինական ծրագրի ավարտից հետո ամբողջովին բարեկարգված փողոցը տասնամյակներ կծառայի:

Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Ճանապարհահատվածը շուրջ 40 տարի չէր վերանորոգվել։ Սա շարունակական բնույթ է կրելու, և քայլ առ քայլ մենք պիտի Ստեփանավան քաղաքը և մարզի մյուս քաղաքները, հանրապետությունը շենացնենք և կառուցենք։

Գագիկ Մեսրոպյան (տեխհսկիչ) - Էս ճանապարհի նշանակությունը շատ մեծ է։ Այն նախկինում շատ վատ վիճակում էր՝ քարքարոտ, անտանելի անանցանելի։

Համայնքում վերակառուցվում է նաև գլխավոր՝ Բաղրամյան փողոցը։ Այն ներառված է Մ3 մայրուղու աշխատանքների մեջ, իրականացվում է պետական միջոցներով:

Արմեն Գրիգորյան (Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Եթե պետք է ասֆալտապատենք փողոցը, մայթերը լրիվ սարքենք, այնպես պետք է անենք, որ դա տասնամյակներ ծառայի, այլ ոչ թե մի տարի, երկու տարի, ու նորից վերանորոգման խնդիրներ առաջանան։

Քաղաքում շուտով կավարտվեն Եղիշե Չարենցի 179, Մեղապարտ 8, Բաղրամյան 103, 172 շենքերի տանիքների վերակառուցման աշխատանքները, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը մոտ 60 միլիոն դրամ է:

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում