Շաքարավազի և կարագի գների դինամիկան ենք ուսումնասիրում․ Գեղամ Գևորգյան

ԳԳոհար Սարգսյան

Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

«Գների դինամիկան ենք նայում։ Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, այնուհետև դրանից հետո բարձրացել։ Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ կապված քովիդի հետ։ Մյուս շուկան, որն ուսումնասիրելու ենք, կարագի շուկան է»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով այլ ոլորտների ևս՝ Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրում են նաև բժշկական ծառայությունները, օնլայն գնումները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում