Ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները զորախաղեր են անցկացնում՝ հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարությունը՝ չհստակեցնելով դրանց անցկացման վայրը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում տանկերի անձնակազմերը կատարելագործում են ռազմական մեքենաների կառավարման հմտությունները, նաև կրակային պարապմունքներ են անցկացնում՝ հարվածելով 2021 թվականի մարտական պատրաստության պլանով նախանշված թիրախներին:
*****
Այսօր Վրաստանի 5 խոշոր քաղաքում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը: Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումում քաղաքապետ են ընտրել: ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընդդիմությունը միավորվել է։ Թբիլիսիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարը գործող քաղաքապետ Կախա Կալաձեի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիայի միջև է: Ընտրությունների ընթացքում եղել են որոշ միջադեպեր, դրանք ուղեկցվել են բախումներով: Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ընտրելուց հետո հայտարարել է. «Երբ ստիպված ես ընտրել վատի և վատագույնի միջև, բնականաբար, ձայնդ ոչ ոքինն է»: Գախարիայի խոսքով՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները վատագույն ընտրություններն են եղել վերջին 9 տարվա ընթացքում։ Բանտում է շարունակում մնալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նա չի դադարեցնում մոտ մեկ ամիս տևած հացադուլը: Նրա հիմնադրած կուսակցության թեկնածուն վստահ է, որ այս ընտրությունները վերականգնելու են արդարությունը Վրաստանում:
*****
Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջային ուղղություն՝ նկարագրել հայկական մշակույթը, խոհանոցը, ճարտարապետությունը, գիտությունը և արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը: Հեղինակը նշում է, որ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև գտնվող այս յուրահատուկ երկիրն ունի հարուստ ազգային մշակույթ և խոհանոց, որը դեռևս բացահայտման կարիք ունի: Հոդվածագրի կարծիքով՝ Հայաստանն իր խոհանոցով և գինեգործության ավանդույթներով ավելի մեծ ուշադրության է արժանի զբոսաշրջիկների շրջանում:

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բռնցքամարտի ԵԱ-ի 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը







