ԱԱրևիկ Աբելյան

Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին ոսկե մեդալը:

Տղաների մրցաշարում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիրովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Մինչ այդ Էլիդա Քոչարյանը նվաճել էր արծաթե մեդալ՝ աղջիկների 60 կգ քաշային կարգում:

Եվրոպայի չեմպիոնության համար այսօր կպայքարեն նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում