Ստուգայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. տեսուչները սուպերմարկետում արձանագրություն կազմեցին

ՆՆարեկ Սահակյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը մայրաքաղաքի սուպերմարկետներում: Տեսուչների թիրախում այս անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն էր: Հենց առաջին սուպերմարկետում հայտնաբերվեց կորոնավիրուսի կանխարգելման կանոնների խախտում: Ախտահանման ու դիմակ կրելու պահանջը կատարվում էր պատշաճ, սակայն խնդիր կար աշխատակիցների թեստավորման հետ:

Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Աշխատակիցների մի մասը պատվաստվել է, մյուսներն ասացին, որ թեստավորվել են երեկ, բայց բացասական արդյունքով թղթային պատասխան դեռ չունեն: Իրենք պետք է թեստավորում անցնեին հոկտեմբերի 14-ի դրությամբ, քանի որ 14 օրը մեկ պարբերականությամբ է և ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: Չէին վարում դրանց վերաբերյալ պատվաստման և թեստավորման գրանցամատյանները:

Խանութի 18 աշխատակցից պատվաստված է 4-ը, մենեջերի խոսքով՝ մյուս 14-ի թեստի արդյունքները դեռ չեն ստացել թեստավորման կենտրոնի ծանրաբեռնվածության պատճառով:

Մարի Բարեղամյան, սուպերմարկետի մենեջեր - Հետազոտության արդյունքները դեռ չունենք, բայց այնպես է՝ արդեն երկու օր է արվել է, պարզապես Հանրապետական կենտրոնում ենք արել, մի փոքր ծանրաբեռնված են, բայց մինչև օրվա վերջ սպասում ենք պատասխաններին:

Հայտնաբերված խախտման վերաբերյալ տեսուչները կազմեցին արձանագրություն, ինչից հետո շրջայցը շարունակեցին հաջորդ սուպերմարկետում: Այստեղ խախտում չհայտնաբերվեց:

Հայկ Մայիլյան - Բոլորը դիմակներով էին, ախտահանությունն իրականացվում էր պատշաճ: Աշխատակիցները թեստավորվել և պատվաստվել էին:

Սննդի անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 19-ից մինչև օրս Երևան քաղաքում իրականացրել է 633 ստուգայց: Կազմվել է խախտման վերաբերյալ 92 արձանագրություն:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում