Սարիգյուղի «կարմիր ոսկին»

ԳԳայանե Թամամյան

Արևը դեռ չծագած՝ կանայք դաշտում են՝ մինչև ծաղկաթերթիկների բացվելը ծաղիկը հավաքելու, այլապես նեկտարը մեղվի բաժին կդառնա: Աշխարհի ամենաթանկ համեմունքը՝ շաֆրանը կամ քրքումը, առավել հայտնի է որպես «կարմիր ոսկի»: Այն տեսքով և բույրով ձնծաղիկի է նման, բերքահավաքն էլ նույնքան նուրբ գործ է, որքան ինքը՝ բուժիչ և օգտակար հատկություններով հայտնի ծաղիկը:

Անուշ Ամիրխանյան (ձեռներեց) - Դա առավոտ շուտ պիտի լինի, որպեսզի բույրը, նեկտարը մնա ծաղկի ներսում, մենք պետք է 3 ժամում առանձնացնենք թելիկները, որը հենց շաֆրանի համեմունքն է: Եթե դա ժամանակին չանենք, եթերային յուղերը մնում են ծաղկի մեջ, և համեմունքը բարձր որակի չէ:

Քրքումի բույրը Սարիգյուղ մտավ 4 տարի առաջ, երբ Շվեյցարիայում 24 տարի բնակվող սարիգյուղցի Անուշը, հաճելին օգտակարի հետ մեկտեղելով, որոշեց հայրենի գյուղում հիմնել այս անսովոր բիզնեսը, թերևս առաջինը ոչ միայն մարզում, այլև՝ Հայաստանում․

Անուշ Ամիրխանյան - Առաջինը աշխատատեղ ստեղծելը, իմանալով, որ գյուղի ագրարային հողերը ջրի մեծ խնդիրներ ունեն, մտածեցինք ընտրենք այնպիսի մշակաբույս, որ չպահանջի ջրի ծավալ:

Գյուղի 10-ից ավելի երիտասարդ կանայք արդեն ծաղկի բերքահավաքի փորձ ունեն, թեև տարվա մեկ ամիսն են զբաղվում:

Լուսինե Եգանյան (Սարիգյուղի բնակիչ) - Ծաղիկն էլ է շատ սիրուն, գործն էլ է շատ հաճելի, ափսոս, կարճ է տևում:

Թինան 4 տարի առաջ հարս է եկել Վրաստանից և գտել իր սրտով գործը:

Թինա Ջավախաշվիլի (Սարիգյուղի բնակիչ) - Ծաղիկը կերակրում է թեկուզ 4 շաբաթ, բայց շատ ընտանքներին օգուտ է: Էս գործը ինձ շատ է դուր գալիս:

Դաշտից մինչև փաթեթավորում՝ ուղիղ իմաստով մաքուր ձեռքերի աշխատանք է: Այս քմահաճ ծաղիկը շատ մաքրասեր է:

Հատուկ արտահագուստով էլ անցնում են գլխավոր փուլին՝ ծաղկաթերթիկներից առանձնացնելով մուգ կարմրավուն թելիկները: Ամեն ծաղկից՝ 3 թելիկ; Գործը պետք է ավարտել 2-3 ժամում: Բերքի քանակը կիլոգրամների չի հասնում, պատրաստի արտադրանքը դեղաչափային է՝ միլիգրամներով; Անուշն ասում է՝ չեն ալարել, հաշվել են՝ մեկ գրամում մոտ 460 թելիկ կա:

Անուշ Ամիրխանյան - Ամենօրյա ապահովում ենք և սփռոցների մաքրությունը, նույնիսկ թերթը, որի վրա թելիկները չորացնում ենք, ես բերում եմ Շվեյցարիայից; Ամեն ինչ անում ենք, որ մեր աշխատանքի արդյունքը լինի բարձարորակ, որ կարողանանք շուկայում տարբերվել:

Իսկ քրքումի շուկայում տեղ գրավելը դյուրին չէ, տարիներ և ջանք է պահանջում, բայց ըստ Անուշի՝ հայկականը արդեն իսկ առավելություն է:

Անուշ Ամիրխանյան - Հայկական հողը շատ միներալ է, շատ էներգիա ունի, բուրմունքն ավելի սուր է, ավելի բարձր են բաղադրիչները:

Այս ծաղկից ոչինչ դեն չի նետվում, եթե թելիկները համեմունք են, դեղաբույս կամ ներկանյութ, ապա ծաղկաթերթիկները մտադիր են օգտագործել կոսմետիկայում և խոհանոցում: Դեռ փակագծերը չի բացում:  Բազմամյա այս մշակաբույսը գյուղում աճեցնում են առայժմ 2 հազար քմ տարածքում, բայց ընդլայնելու միտք ունեն նաև մարզում: Շվեյցարիայից Սարիգյուղ ճամփան կարճացել է՝ կատակում է Անուշը, համոզված է՝ եվրոպական շուկայում հայկական քրքումը դեռ իր խոսքը կասի:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում