ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում ՀՀ շահերի ներկայացուցչի եզրափակիչ ելույթն Ադրբեջանի գործով

ԱԱրսեն Մկրտչյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են դատական լսումները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 14-ին՝ Ադրբեջանի դեմ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվեցիայի հիմքով Հայաստանի ներկայացրած հայցի շրջանակում: Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ: Հաագայում դատական լսումներն ավարտվել են ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եզրափակիչ ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. 

«Տիկին նախագահ, դատարանի հարգելի անդամներ, պատիվ և շնորհ է կրկին ելույթ ունենալ ձեր առջև և, այս անգամ, ամփոփել Հայաստանի Հանրապետության պատասխան ելույթները:

Մեր գիտնական իրավախորհրդատուները ցույց տվեցին, որ Ադրբեջանի խնդրանքները չեն բավարարում միջանկյալ միջոցներ կիրառելու՝ Ձեր լիազորությունների իրականացման պայմանները: Մենք վստահ ենք, որ դատարանը կհամոզվի դրանում:

Տիկին նախագահ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում դատարանին` երկու գործի լսումների համար Խաղաղության պալատում մեր պատվիրակությանն ընդունելու համար: Մենք անկեղծորեն գնահատում ենք դատարանի պատրաստակամությունը և հնարավորությունը՝ վերջին յոթ օրվա ընթացքում միջանկյալ  միջոցներ կիրառելու վերաբերյալ երկու հաջորդական լսումներ անցկացնելու հարցում:

Ցանկանում եմ նաև իմ երախտագիտություն հայտնել քարտուղարությանը` մանրակրկիտության և օպերատիվ աշխատանքի համար, ինչպես նաև այն թարգմանիչներին և դատարանի մյուս աշխատակիցներին, որոնց ջանքերը նպաստեցին այս նիստերի անխափան անցկացմանը:

Դատարանի կանոնակարգի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այժմ ես կկարդամ Հայաստանի Հանրապետության ամփոփիչ պնդումները:

Հիմնվելով բանավոր միջնորդությունների վրա՝ Հայաստանը հարգանքով պահանջում է դատարանից միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքները մերժել ամբողջությամբ:

Տիկին նախագահ, դատարանի հարգարժան անդամներ, Հայաստանի Հանրապետության անունից, շնորհակալություն եմ հայտնում ձեր ուշադրության համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում