ԱԱրսեն Մկրտչյան

Ալեն Սիմոնյանը ռուս պաշտոնյաների հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները

Ալեն Սիմոնյանը ռուս պաշտոնյաների հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:

Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները:

Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների  գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին:

Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձևաչափերի փոխգործակցության առաջարկներով, որոնց իրականացման ուղղությամբ երկուստեք կարևորվել է համատեղ օրակարգերի ձևավորումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում