Հայաստանում կորոնավիրուսի 19 360 թեստավորումից հաստատվել է 1863 դեպք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը հայտնել է Առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից թեստավորման պարտադիր կանոններից հետո տեմպերը կտրուկ աճել են, դրական պատասխանների թիվը՝ ևս: Նախարարը նաև տեղեկացրել է՝ մեր երկրում կորոնավիրուսի բուժման համար ծավալվել է 22 բժշկական կենտրոն, առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի:
Կտրուկ աճել է նաև պատվաստումների թիվը: Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ վերջին մեկ օրում պատվաստվել է 16 727 քաղաքացի, որից 14 843-ն առաջին դեղաչափով: Ընդհանուր պատվաստվածների թիվը հասել է 583 745-ի:
Վարակվելու ամենառիսկային տեղերն են տրանսպորտը, խանութները, ժամանցի վայրերը: Նախարարը հորդորել է հատկապես այս վայրերում խիստ հետևել, որ մարդիկ դիմակներով լինեն: Խորհրդակցությանն անդրադարձել են նաև հրամանին, որով տնտեսվարողը պետք է աշխատակցից պահանջի պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Վարչապետը համաճարակային իրավիճակը կառավարելի պահելու համար գերատեսչություններին հանձնարարել է ակտիվացնել պատվաստումների գործընթացը:

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բռնցքամարտի ԵԱ-ի 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը

Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, առաջնորդվում է պետական շահի տրամաբանությամբ. Խաչատուրյան







