ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում

Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից զորավարժություն կսկսեն երկրի հյուսիսարևմտյան շրջաններում՝ հայտարարել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին՝ փոխանցում է Isna գործակալությունը:

Նա նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով:

Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ:

Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում