ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնը զգուշացրել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հետևանքների մասին

Վաշինգտոնը զգուշացրել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հետևանքների մասին

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքի հետ հարցազրույցին, որի ժամանակ նա ասել է, որ Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը, գրում է Ermenihaber-ը:

Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը, որը ստորագրվել էր 2017-ին, լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը Թուրքիայի նկատմամբ կիրառեց մի շարք պատժամիջոցներ:

Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը Թուրքիային մշտապես կոչ է անում հրաժարվել ռուսական ՀՕՊ-երից և զերծ մնալ Ռուսաստանից նոր խմբաքանակ ձեռք բերելուց:

«Մենք կշարունակենք Թուրքիային հիշեցնել, որ Ռուսաստանից ցանկացած  զինամթերքի ձեռքբերում կարող է հանգեցնել  նոր պատժամիջոցների»,- նշված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում