Արտակ Մանուկյանին ԿԲ խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու հարցը Աժ հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն

ԳԳոհար Սարգսյան

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովը կքննարկի նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

Հարցը 4 կողմ և 1 դեմ ձայնով ընդունվել է Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Մանուկյանը ներկայացրեց ընտրվելու դեպքում իրականացնելիք ծրագիրը:

«Մասնագիտական փորձառությունն ու կոմպետենտությունը, որը ես ունեմ, հիմք է տալիս ենթադրել, որ կկարողանամ նպաստել արդեն իսկ կայացած ինստիտուտի հետագա շարունակական կատարելագործմանը»,- ասաց Մանուկյանը:

Մշտական հանձնաժողովը նաև քննարկեց և ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը  2021 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի հավաստմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակը ստացել է 16 հարցում, որից 5-ը պատգամավորական, 2-ը խմբակցություններից և 9-ը՝ մշտական հանձնաժողովներից:

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 60 հարցում: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել և ՀՀ Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու  խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորներիn է տրամադրվել 153 տեսակի տեղեկանք:

Պատգամավորները նաև հաստատեցին քաղաքացիների ընդունելության 2021-2022 թվականների տարեկան ժամանակացույցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում