Արդյունագործական ձկնորսության ժամկետը կարող է երկարացվել

ՎՎահե Կոստանդյան

Այսօր Սևանում արդյունագործական նպատակով ձկնորսական նավակներ լիճ դուրս չեն եկել: Որսաշրջանի ժամկետն է լրացել, սակայն ըստ շրջակա միջավայրի նախարարի՝ այն կարող է շարունակվել:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Ժամկետը սահմանված էր մինչև սեպտեմբերի 1-ը: Սակայն վերջին մի քանի օրերի մեր շրջայցերի արդյունքներով` տեսանք, որ քվոտավորված 250 տոննայից հայտավորվել էին 220-ը, և այդ հայտավորվածներից ևս 20-25 տոննա դեռևս չէր որսացվել:

Արդյունագործական նպատակով որսալու ձկան պաշար Սևանում դեռ կա, Գիտությունների ազգային ակադեմիայի եզրակացությունն է մեջբերում նախարար Պետրոսյանը: Դեռ կարելի է ևս 50 տոննա ձուկ հանել լճից ու միաժամանակ երկարաձգել արդյունագործական նպատակով ձկան որսը: Թույլտվության խնդրանքով նախարարություն էին դիմել նաև ձկնորսները:

Ռոմանոս Պետրոսյան - Կարող ենք ևս 50 տոննա քվոտավորել, ժամկետների առումով էլ կարող ենք երկարաձգել ժամկետները՝ թույլ տալով դրանով բարեխիղճ ձկնորսներին մինչև հոկտեմբերի 15-ը իրականացնելու չորսված քանակների որսը:

Այս տարի «Սևան» ազգային պարկը 303 ձկնորսի հետ պայմանագիր է կնքել, որսի են դուրս եկել 277-ը, այս հանգամանքը ևս նպաստել է, որ Սևանից քիչ սիգ որսան: Սևանում սիգի ծավալների ավելացմանը նպաստել է նաև տարեսկզբին ձկան ձվադրման ժամանակ սահմանված խիստ հսկողությունը:

Նորիկ Բադալյան («Սևան» ազգային պարկի ձկնաբան) - Մեր կողմից անցյալ տարի բավական մեծ աշխատանք իրականացվեց պահպանության հարցով, արդյունքը եղավ այն, որ հիմա մենք ունեցանք նորմալ որսաշրջան և նորմալ ձուկ:

Արման Աբելյան («Սևան» ազգային պարկի տնօրեն) - Որսվել է 201,5 տոննա սիգ տեսակի ձուկ ընդհանուր 19 կահավորված կետերից: Հիմա ազգային պարկում պայքարում են մանրաձկան որսի դեմ: Ամեն օր լիճ դուրս եկող պահնորդները սահմանված չափից մանր ցանցեր են դուրս բերում:

Պողոս Մարտիրոսյան («Սևան» ազգային պարկի արագ արձագանքման խմբի ղեկավար) - Հայտնաբերվել են 44 ցանցավանդակներ, որոնք ոչնչացման նպատակով հանձնվել են պահեստներ:

Արդյունագործական որսի ժամկետի երկարաձգման ու սահմանված քանակից ավելի որսի թույլտվության հարցը դեռ կքննարկվի կառավարությունում:

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը

Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում