Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում

ԳԳայանե Թամամյան

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումն անցկացնելու համար Սկոպյե ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել մրցավայրում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ազգային թիմին միացել են նաև արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները, այդ թվում՝ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում