Ստեղծվել է հայկական արտադրության գինիների մասնագիտացված հարթակ

ՄՄերի Եգորյան

Գինեգործները և գինեսերներն այսուհետ միմյանց կհանդիպեն մեկ հարթակում: Vini.am-ը ստեղծվել է հայկական գինու մշակույթի տարածման, գինեգործության զարգացման և միջազգային շուկայում ճանաչելիության բարձրացման  նպատակով:

Արտյոմ Մկրտչյան (Vini. am համահիմնադիր) - Vini. am-ը առաջին և միակ մեծ մասնագիտացված ինֆորմացիոն հարթակն է, որտեղ դուք կարող եք որպես սպառող, որպես մասնագետ, ոլորտի ներկայացուցիչ գտնել ցանկացած ինֆորմացիա, որ առնչվում է Հայաստանի խաղողագործությանը և գինեգործությանը:

Ոլորտի փորձագետի խոսքով՝ նման հարթակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է հայ գինեգործներին։ Այն հնարավորություն կտա շփումներ հաստատել հայ և օտարերկրացի սպառողների միջև։

Արտակ Գաբրիելյան (խաղողագործության և գինեգործության խորհրդատու) - Որպես գինեգործ՝ հույս ունեմ, որ նման հարթակի ստեղծումը կոնկրետ ազդեցություն կունենա գինեգործության և վաճառքի վրա, նաև որոշ չափով պրոֆեսիոնալ ներկայանալի լինելու՝ տարբեր հարթակներում՝ և՛ միջազգային, և՛ տեղական։

Vini.am-ը եռալեզու հարթակ է, որում ներկայացված է հայկական խաղողագործության և գինեգործության պատմությունը, Հայաստանում արտադրված բոլոր գինիները, ինչպես նաև տեղեկություն գինեգործների մասին։ Հարթակի ստեղծմանը աջացկել են տեղական և միջազգային կազմակերպություններ:

Արտյոմ Մկրտչյան - Ֆինանսավորումը գալիս է GIZ կազմակերպությունից, մեր փոքր պրոյեկտներին միշտ օգնում է Գինու և խաղողագործության հիմնադրամը:

Արամ Բաբայան (GIZ Մասնավոր հատվածի զարգացում և միջին մասնագիտական կրթություն ծրագրի  համակարգող) - Տրամադրվել է ֆինանսական և խորհրդատվակլան աջակցություն, պլատֆորմի ստեղծման ամբողջ ընթացքի և ինֆորմացիայի հավաքման, և հետագայում մենք, բնականաբար, լինելու ենք պլատֆորմի կողքին, նաև համատեղ այլ միջոցառումներ ենք կազմակերպելու։

Vini.am-ը հենց այն հարթակն է, որը կնպաստի փոքր, բայց որակյալ գինի արտադրողներին ևս դուրս գալ միջազգային շուկա՝ ասում է Զարուհի Մուրադյանը։

Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք համագործակցում ենք «Վինի» ընկերության հետ, շատ ուրախ ենք, որ կա նմանատիպ ընկերությունը, որովհետև ինչքան շատ նմանատիպ ծրագրեր իրականացվեն, էնքան հայկական գինին ավելի ճանաչելի կլինի, և մենք ավել ուժեղ կլինենք միասին։

Հարթակը գործում է արդեն երեք ամիս: Գրանցվել է տասնհինգ գինի արտադրող, մյուսների հետ աշխատանքներ են տարվում առաջիկայում հարթակում ներկայացված լինելու համար։

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում