Սյունիքում օպերատիվորեն լուծվում են սոցիալական ու գյուղատնտեսական խնդիրները

ՎՎահե Կոստանդյան

Սյունիքի հարցերի միջպետական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է մարզի պաշտպանական, տնտեսական ու գյուղատնտեսական ծրագրերը: Գորայք համայնքն արդեն իր բոլորովին նոր կոմբայնն ունի: Համայնքը հայտնի է հացահատիկային մշակաբույսերով: Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը բնականոն ընթանում է, ասում է Ռոբերտ Ղուկասյանը: Ծավ, Շիկահող, Սյունիք գյուղերը երեկ ստացել են հակավորող նոր սարքեր:

Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար) - Ընթացքում են արդեն միջին գյուղատնտեսական տեխնիկայի տրակտորների մատակարարումը, Գորայքը արդեն կոմբայն ունի:


Գորայքում այլևս հացահատիկի բերքահավաքն անկորուստ է լինելու, ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Գյուղատնտեսական սեզոնայնությունից ելնելով՝ իր համայնքի կարիքները բավարարելուց հետո հնարավոր կլինի այլ համայնքներին նույնպես ծառայություն տրամադրել:

Հիմա քննարկվում են համայնքային տնկարանների ու սելեկցիոն կայանների ստեղծման ծրագրերը: Պետության հատկացրած 500 միլիոն դրամով իրականացվում են ծրագրեր, որոնք հրատապ են մարզի համար: Գումարից մեկ դրամ անգամ չի ծախսվում նույնիսկ սոցիալական ծրագրերի համար, ասում է Ռոբերտ Ղուկասյանը:

Ռոբերտ Ղուկասյան - Այս պահին 500 միլիոնից ծախսվել է 100 միլիոնից մի փոքր ավելի գումար:

Առաջնահերթ խնդիր էր Մեղրի խոշորացված համայնքի ոռոգման խնդիրը, արդեն կարողացել են մեղմել Մեղրի, Շվանիձոր, Ալվանք, Ագարակ, Նռնաձոր համայնքների ոռոգման խնդիրը:

Ռոբերտ Ղուկասյան - Ամենակարևորն այն է, որ գյուղացին պետք է վստահ լինի, որ խնդիրները օպերատիվորեն լուծվում են:

Սահմանային գյուղերում անասնակերի խնդրի լուծումը ևս հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է, այժմ քննարկում են էկոնոմիկայի նախարարության առաջարկները:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում