Գունավոր ու գանգրավոր հազարի մշակություն հիդրոպոնիկ եղանակով

ԳԳայանե Թամամյան

Գունավոր ու գանգրավոր, հարթ ու կանաչ հազարի մի քանի տեսակ մեկ ջերմատանը: Դեռևս երկու տարի առաջ Վահեն որոշեց զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ընտրությունը կանգ առավ հիդրոպոնիկ եղանակով հազարի մշակության վրա։

Վահե Ոսկանյան (ջերմոցային տնտեսության համահիմնադիր) - Մենք հազարի մի քանի տեսակ ունենք ներկայիս պայմաններում, ունենք սովորական տեսակները, և ունենք  կարմիր դեկորատիվ տեսակը, այնտեղ ունենք կանաչ խուճուճ տեսակը:

Հիդրոպոնիկ եղանակով հազարի մշակությունը Հայաստանում լայն տարածում չունի, թեև տեխնոլոգիան հնարավորություն է տալիս առավելագույնս արդյունավետ օգտագործել տարածքը և խնայել ռեսուրսները։

Վահե Ոսկանյան - Այս տեխնոլոգիայով մենք կարողանում ենք 2-3 անգամ ավելի շատ բույս տեղավորել:

Անհրաժեշտ բոլոր տարրերը փոխանցվում են ջրի միջոցով: Դրա շնորհիվ էլ այն աչքի է ընկնում իր սննդային և համային հատկանիշներով։ Սածիլից մինչև փաթեթավորում իրականացվում է մեկ վայրում։

Կարինե Կարապետյան (աշխատակից) - Ծլարանից տեղափոխում ենք հատուկ լույսի տակ, հետո՝ 12-րդ օրը, որ բույսի արդեն չորրորդ տերևը դուրս է գալիս, նոր տեղափոխում ենք բաժակների մեջ, հետո նոր խողովակների մեջ ենք դնում։

Իրացումն իրականացվում է տեղական շուկայում։ Հիմնական գնորդներն են սննդի կետերը և առևտրային կենտրոնները։

Կարինե Կարապետյան - Սա հավաքում ենք, մենք պատվեր ունենք, պետք է պատվիրատուին հասցնենք: էսպես հանում ենք  հետո մշակում ենք, փաթեթավորում ենք, ուղարկում ենք պատվիրատուին։

Օդափոխման, ջեռուցման և լուսավորման համակարգերն ավտոմատացված են։ Արտադրական ծախսերը նվազեցնելու համար ՄԱԶԾ դրամաշնորհային ծրագրով  տեղադրել են էներգիայի ստացման այլընտրանքային կայաններ։ Դա հնարավորություն է տալիս ամսական զգալի գումար տնտեսել:

Վահե Ոսկանյան - Դիմել ենք USAID CARD ընկերությանը, իրենք տեղարդրել են արևային վահանակներ, որի միջոցով մենք էլեկտրաեներգիայի զգալի խնայողություն ենք կատարել: Վահանակների տեղադրման արդյունքում մենք խնայում ենք մոտավորապես 100-120000 դրամի գումար։

Դեռևս մեկ տարի առաջ հիմնված ջերմատունը  հինգ աշխատակից ունի: Առաջիկայում  նախատեսվում է նոր ջերմոց հիմնել, ավելացնել արտադրական ծավալներն ու աշխատակիցների թիվը։

Վահե Ոսկանյան - Ուզում ենք պետական աջակցության ծրագրերին մասնակցենք ջերմոցը ավելացնելու և մեր հազարի արտադրությունը շատացնելու, մարդկանց լավ, որակյալ բանջարեղենով ապահովելու համար։

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում