Ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ ՀՀ-ն փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին և աշխատել պայմանագրային ու փաստաթղթային բազայի, ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի սեպտեմբերին, ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը, Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ-պետությունների և միջազգային անվտանգության»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումը: Նա նշեց նաև, որ կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը:

«ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն շարունակելու են մնալ մեր բազմակողմ հարաբերությունների զարգացման կարևորագույն հարթակներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում