ՎՎարդան Հովսեփյան

«Գլազգո Ռեյնջերսը» Երևանում նախախաղային մարզում չի անցկացնի

«Գլազգո Ռեյնջերսը» Երևանում նախախաղային մարզում չի անցկացնի

Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի պատասխան՝ «Ալաշկերտ»-«Գլազգո Ռեյնջերս» խաղից առաջ շոտլանդական թիմը Երևանում մարզում չի ունենա։

Հյուրերի նախախաղային մարզումը, ինչպես նաև նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան Շոտլանդիայում։ Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը։

Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա Ալեքսանդր Գրիգորյանի թիմի նախախաղային մարզումը կկայանա օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք՝ «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է շոտլանդական թիմի՝ նվազագույն հաշվով հաղթանակով: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում