Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը

ԳԳոհար Սարգսյան

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշեց, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։ Հայկ Բաբայանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։

Այնուհետև սահմանապահ-ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին մարտական դիրքեր։ Հաջորդ օրը դիրքերից վերադարձան սահման մեկնած ոստիկանների գործընկերները, որոնց զորամասում սպասում էին հրամանատարական կազմն ու ընտանիքի անդամները։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով հայրանանվեր ծառայության համար, դիրքապահ մի շարք ոստիկանների հանձնեց պատվոգրեր։

Դիրքերից վերադարձած ոստիկանության զորքերի ծառայողները կանցնեն իրենց ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում