Ուջանում տեղի կունենա «Ծիրանի ծառ» կինոփառատոնը

ԱԱլիս Մելիքսեթյան

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոգործիչները օգոստոսի 22-29-ը կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում, իսկ Ուջանի կենտրոնը կդառնա հետաքրքիր կինոցուցադրությունների և քննարկումների վայր: «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի նպատակը մեկն է՝ գյուղերում և փոքր քաղաքներում ապրող բնակչությանը ծանոթացնել համաշխահային և հայրենական արտադրության ֆիլմերին:

Գարեգին Զաքոյան («Ծիրանի ծառ» կինոփառատոնի տնօրեն) - Գյուղից է սերվում մեր ժողովուրդն ընդհանրապես՝ և՛ քաղաքը, և՛ ինտիլիգենցիան: Եթե գյուղի մակարդակը բարձր լինի, ընդհանուր ժողովրդի մակարդակը բարձր կլինի, պարզ է:

Փառատոնի շրջանակում գործում է կինոդպրոց, որտեղ մասնագետների օգնությամբ աշակերտները ոչ խաղարկային ֆիլմեր են ստեղծում: Այս տարի առաջին անգամ նախատեսվում է համաժողով անցկացնել, որին  մասնակցելու է արտերկրից ժամանած 20 մասնագետ:

Արթուր Վարդիկյան (կինոփառատոնի ծրագրերի տնօրեն) - Առաջին անգամ է, որ ունենալու ենք փառատոնային ավտոբուս, երթուղի, որ ամեն օր Երևանից մարդկանց կտեղափոխի Ուջան, որտեղ բացօթյա ցուցադրություններ են լինելու, նաև ցերեկային ժամերին Ուջանի մշակույթի տանը  ցուցադրություններ են լինելու:

Եթե նախկինում շեշտը դրվում էր ազգագրական վավերագրական ֆիլմերի վրա, ապա հիմա միակ չափորոշիչը  ֆիլմի բարձր գեղարվեստական արժեքն է: Այս տարի փառատոնն ունի 4 մրցանակային անվանակարգ:

Արթուր Վարդիկյան - Ինչ վերաբերում է բացման ֆիլմին, դա ևս շատ կարևոր ձեռքբերում է, որովհետև ֆիլմը ստեղծվել է հենց փառատոնի շրջանակում ու փառատոնի շնորհիվ. խոսքը Շահրամ Բադախշան Մեհրիի՝ իրանցի ռեժիսորի «Ուջանյան պատմություն» վավերագրական ֆիլմի մասին է:

Օգոստոսի 26-ի ծրագիրն ամբողջությամբ նվիրված է հանրահայտ ֆրանսիացի կինոռեժիսոր Քրիս Մարկերի ծննդյան 100-ամյակին:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում