Տնտեսական աճի թիրախային ցուցանիշը 9 տոկոս է

ԱԱննա Ավետիսյան

Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ, բայց թիրախային ցուցանիշը 9 տոկոսն է՝ նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա ընդգծել է, որ կառավարության ծրագիրը լի է թվային ցուցանիշներով, և հավելել, որ մեծ պատիվ է լինել մի թիմի կազմում, որը հանձնառել է այսպիսի ծրագիր իրագործել:

Վահան Քերոբյան (էկոնոմիկայի նախարար) - Ծրագիրը շատ ամբիցիոզ է, ծրագիրը գրելիս մեր մտքում ու սրտում եղել է Հայաստանը լավ հնարավորությունների երկիր սարքելը: Այդ առումով մենք փորձել ենք թիրախավորել այն նպատակները, որոնք հնարավոր են, եթե մենք աշխատենք առանց մեզ խնայելու առաջիկա 5 տարիներին: Կան շատ բաղձալի նպատակներ թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: Անելիքներ ունենք նաև որակյալ ենթակառուցվածքներ ապահովելու հարցում:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում