Պարտավոր ենք ապահովել ԱԺ բնականոն աշխատանքը, և երրորդ փոխխոսնակի պաշտոնը պետք է անցնի ընդդիմության ներկայացուցչին. Ալեն Սիմոնյան

ԳԳոհար Սարգսյան

Մենք պարտավոր ենք ապահովել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, և երրորդ փոխխոսնակի պաշտոնը պետք է անցնի ընդդիմության ներկայացուցչին: Այս մասին ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

««Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը համաձայնության են եկել, այս պահի դրությամբ նրանք միասնական թեկնածուով են հանդես եկել»,- ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանն ընտրվի:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք իշխող խմբակցության համար կան սկզբունքային հանձնաժողովներ, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է, որ հենց իր թեկնածուն նախագահի:

«Այո՛, կան, և այդ որոշումը մենք ներսում ունենք: Յուրաքանչյուր սցենարի պարագայում պատրաստ ենք»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում