Հայաստանը Շվեյցարիայի գործընկերների հետ քննարկում է ՓՄՁ-ների զարգացման հնարավորությունները

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանը Շվեյցարիայի գործընկերների հետ քննարկում է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները:

«Նորարարության օր» համաժողովն առաջինն է, այն կդառնա ամենամյա՝ նպատակ ունենալով հայկական ՓՄՁ-ները ներկայացնել միջազգային շուկայում, նպաստել հայկական արտադրանքի արտահանմանը:

Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն) - 30 ընկերություն է մասնակցելու, ամեն օր՝ որոշ քանակով, նպատակն է՝ մեր ՓՄՁ-ները կարողանան դուրս գալ արտաքին շուկա, ներդրումներ ներգրավենք Հայաստան:

Ներդրումային ոլորտի վրա Քովիդն ազդեցություն թողել է, բայց հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը, այլ երկրների համեմատ, ավելի արագ է վերականգնում տնտեսությունը: Ակնկալում են, որ համաժողովից հետո արդյունքներն ակնհայտ կլինեն: Քննարկումը նախաձեռնել են Ներդրումների աջակցման կենտրոնը, Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանում Շվեյցարիայի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունները:

Ստեֆանո Լազարոթո (ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան) - Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի ձեռնարկությունների համար իրենց տեսանելիությունը բարձրացնելու Շվեյցարիայում, որը կնպաստի նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Աջակցությունը, որ ցուցաբերում է Շվեյցարիան՝ միտված է արժեք ստեղծելուն. առավել կարևոր ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ գործակցությունը բավականին ակտիվ է, նաև՝ դեղագործությունը: Կա շատ մեծ առևտրային փոխանակում հանքարդյունաբերության ոլորտում: Հայաստանից մեծ քանակի հանքանյութ է արտահանվում Շվեյցարիա:

Մասնակից ընկերությունները կպատրաստեն իրենց ներուժը ներկայացնող տեսահոլովակներ: Ոլորտները տարբեր են՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, այ-թի:

Ալինա Եղիազարյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների ներգրավման և արտաքին կապերի վարչության ղեկավար) - Միջոցառումը միտված է հայ-շվեյցարական առևտրատնտեսական կապերի, նոր գործարար կապերի հաստատմանը:

«Էնթերփրայզ Արմենիան» կաջակցի հայկական ընկերություններին նոր ներդրումներ ներգրավելու, արտադրական կարողությունները ընդլայնելու հարցում:

Սամվել Բարեյան («Զեոլիտ պրո» ընկերության համահիմնադիր) - Գտնենք գործընկերներ մեր բիզնեսի համար, ներկայացնենք դրսին: Շատ մեծ հեռանկարներ ունի ամբողջ աշխարհում արտադրանքը, կլիմայի փոփոխությամբ, կարելի է բարելավել շրջակա միջավայրի վիճակը:

Կողբում հիմնված ընկերութունը զբաղվում է հանքանյութից՝ ցեոլիտից ֆիլտրերի, նյութերի պարարտանյութերի, կերերի հավելումների արտադրությամբ: Բարեյանը բացատրեց՝ ցեոլիտն օգտագործելով պարարտանյութերի արտադրության մեջ՝ կարելի է լուծել նաև Սևանի կանաչ ջրիմուռների խնդիրը:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում