Ադրբեջանցի զինծառայողը Քարվաճառում դաժանաբար ծեծել է ծառայակցին

ԴԴավիթ Մուրադյան

Համացանցում հայտնվել է հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը դաժանաբար ծեծում ծառայակցին: 

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, հայկական կողմի դիպուկահարի կրակոցից Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել: Դրանից քիչ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով: Տեսանյութում նույն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում