Կորոնավիրուսի դեպքերի աճի տեմպը կպահպանվի

ՔՔրիստինե Ոսկանյան

Համավարակը կրկին սկսել է ակտիվանալ: Վերջին օրերին հիվանդացության դեպքերի աճ է գրանցվում: Այսօր արդեն 225 նոր վարակակիր ունենք: Առողջապահության փոխնախարարը գործադիրի նիստում գործընկերներին տեղեկացրեց՝ աճի տեմպերը դեռ կպահպանվեն:

Տարածաշրջանի մյուս երկրներում էլ կորոնավիրուսային վիճակը լարված է մնում: Փոխնախարարը զգոնության կոչ արեց, հորդորեց օգտվել անվճար պատվաստման հնարավորությունից:

Սպասել, որ կորոնավիրուսն առաջիկայում վերանալու է, իրատեսական չէ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Վիրուսը պարբերաբար մուտացիայի է ենթարկվում ու ավելի վտանգավոր դառնում: Հիվանդության թիրախում չհայտնվելու համար միակ լուծումը պատվաստվելն է: Հատկապես, որ պատվաստանյութերը բոլոր շտամների դեպքում արդյունավետ են:

Անցած տարվա մայիսից քաղաքական որոշում ունեն, լոկդաունի այլևս չեն գնալու: Գործադիրի ղեկավարն ասաց, պետք է կարողանալ ապրել վիրուսի հետ: Իսկ դա միայն համատեղ ուժերով է հնարավոր՝ պատվաստվելով ու փակ տարածքներում դիմակ կրելով:

Հանրապետությունում պատվաստանյութի բավարար քանակ կա: Հանրային իմունիտետ հնարավոր է ձևավորել միայն մեծաթիվ պատվաստումներով: Փաշինյանը հորդորեց պահել նաև դիմակ կրելու կանոնը, հակառակ դեպքում՝ կրկին վարչական ներգործությամբ հարցը կփորձեն կարգավորել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում