ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովի ղեկավարը մտահոգված է Pegasus ծրագրի միջոցով մարդկանց հետևելու մասին լուրերով

Եվրահանձնաժողովի ղեկավարը մտահոգված է Pegasus ծրագրի միջոցով մարդկանց հետևելու մասին լուրերով

Սմարթֆոններով Pegasus լրտեսական ծրագրի միջոցով մարդկանց հետևելը, եթե դա իրականում տեղի է ունեցել, անընդունելի պրակտիկա է՝ երկուշաբթի Չեխիա կատարած այցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հայտնում է interfax-ը:

«Դա դեռ պետք է հաստատել, բայց եթե իրոք այդպես է, դա միանգամայն անընդունելի է»,- մեջբերում են նրա խոսքերը արևմտյան լրատվամիջոցները:

Միաժամանակ, նա հիշել է, որ լրատվամիջոցների ազատությունը Եվրամիության արժեքների հիմնաքարն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 50 հազար մարդու սմարթֆոններ, ներառյալ ակտիվիստների, լրագրողների, բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքական գործիչների, կարող են տուժել իսրայելական NSO Group ընկերության արտադրած լրտեսող ծրագրերից:

Մասնավորապես, բրիտանական The Guardian-ի, ֆրանսիական Le Monde-ի և ամերիկյան The Washington Post-ի իրականացրած լրագրողական հետաքննության ընթացքում պարզվել է, որ Pegasus ծրագրային ապահովության միջոցով տարբեր հեռախոսներից ստացված տեղեկությունները NSO խումբը 2016-ից ներկայացրել է հետախուզական գործակալություններին, իրավապահ մարմիններին և զինվորականներին: Ըստ նյութի հեղինակների՝ այս ծրագրային ապահովումը կարող էր օգտագործվել մարդկանց հեռախոսներից տվյալներ ստանալու համար հիմնականում Ադրբեջանում, Բահրեյնում, Հունգարիայում, Հնդկաստանում, Ղազախստանում, Մարոկկոյում, Մեքսիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուանդայում և Սաուդյան Արաբիայում:

NSO խմբի ներկայացուցիչները հերքել են հետաքննության տվյալները:

«Մենք նշում ենք, որ NSO Group-ը տեխնոլոգիաներ է վաճառում միայն հուսալի իշխանությունների իրավապահ և հետախուզական ծառայություններին՝ կանխելու հանցագործություններն ու ահաբեկչությունները կյանքեր փրկելու համար»,- ասել են ընկերությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում