Հայաստան են ներկրվում Բլանշ ցեղի ոչխարներ

ԳԳևորգ Թոսունյան

Մսատու, դիմացկուն, հեշտ հարմարվող և քիչ պահանջկոտ: Ֆրանսիական Բլանշ ոչխարի ցեղը կարող է դառնալ Հայաստանում ոչխարաբուծության ոլորտի զարգացման նոր խթան:

Տիգրան Չիթչյան (ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնի վարիչ) - Հայաստանում ոչխարաբուծության զարգացումը նոր թափ է հավաքում: Հույս ունենք, որ դրան բավականին կաջակցի ֆրանսիական Բլանշ ցեղի ներկրումը:

Բլանշ մսատու ցեղի հատկանիշները և Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարվելու առանձնահատկությունները տեղացի և միջազգային փորձագետներն այսօր քննարկում էին Ագրարային համալսարանում:

Վարդան Ուռուտյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր) - Ագրարային համալսարանի մասնակցությունը կայանում է նրանում, որ մեր գիտնականները՝ ֆրանսիացի գիտնականների հետ, պետք է ավելի խորապես ուսումնասիրեն այս ցեղի կոնկրետ առանձնահատկությունները:

Ֆրանսիացի փորձագետները վստահեցնում են՝ Բլանշ ցեղը բուծվում է այնպիսի տարածաշրջանում, որի բնակլիմայական պայմանները նույնն են, ինչ Հայաստանում:

Ֆրանսուա Տահոն (ֆրանսիական РОМ Selection ընկերության փորձագետ) - Բլանշ ցեղը կերի նկատմամբ պահանջկոտ չէ և հարմարեցված է լեռնային պայմաններին: Ունի մի քանի առանձնահատկություն՝ դիմացկուն է, երկու տարվա ընթացքում ապահովում է 3 ծին, իսկ գառնատվությունը միջինում կազմում է 160 տոկոս:

2021-ի մարտին 270 գլուխ մատղաշ է ներկրվել Հայաստան և տրամադրվել ծրագրի շահառուներին: Ոլորտի փորձագետի խոսքով՝ այս ամիսներին կատարված գնահատումները ևս մեկ անգամ փաստեցին, որ ցեղի ընտրությունը ճիշտ է:

Տիգրան Չիթչյան - Ոչխարները շատ ավելի ակտիվ էին, անգամ մեր ոչխարի հոտերին նրանք տանում են իրենց հետևից:

«Մսատու ոչխարաբուծության զարգացման հեռանկարները Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանաչ գյուղատնտեսությունը Հայաստանում» նախաձեռնությունը: Այն ընդգրկում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը:

Կարեն Հարությունյան (ՄԱԶԾ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող) - «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվում է ոչխարաբուծության զարգացման որոշակի քայլեր:

Առաջիկայում կմեկնարկվի «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը, կստեղծվի գենետիկ կենտրոն՝ արհեստական սերմնավորում իրականացնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում