ԱԱրսեն Մկրտչյան

44-օրյա պատերազմում զոհված շիրակցի ոստիկանների հիշատակին նվիրված խաչքար է բացվել

44-օրյա պատերազմում զոհված շիրակցի ոստիկանների հիշատակին նվիրված խաչքար է բացվել
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի բակում բացվել է խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում կյանքը զոհաբերած շիրակցի ոստիկանների հիշատակին։
Նույն բակում բացվել է նաև Ախուրյանի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանի հիշատակի ցայտաղբյուր։
 
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոնարհումի խոսքում նշել է, որ մեր հայորդիների հիշատակն անմահ է, քանզի նրանք գիտակցված անմահության ճանապարհով են գնացել:
 
«44-օրյա պատերազմում հանուն մեր հայրենիքի, հանուն մեր երկրի սահմանների ոտքի ելան մեր քաջորդիները, նրանք գիտակցում էին պայքարի լրջությունն ու զոհաբերության կարևորությունը, հենց այդ զոհաբերությամբ նրանք մեզ ապրելու իրավունք ժառանգեցին, իսկ այդ իրավունքը մենք պետք է գիտակցելով պահենք։
 
Մեր ամենօրյա աշխատանքով և ծառայությամբ ենք ապացուցելու, որ մեր հերոսների զահաբերությունը անտեղի չէր։ Խոնահրվում ենք հայրենիքի համար ընկածների հիշատակի առջև»,- ասել է Շիրակի մարզպետը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում