ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկել է Աֆղանստանի հետ սահմանի իրավիճակը

ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկել է Աֆղանստանի հետ սահմանի իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հետ և քննարկել ինչպես երկկող հարաբերություններն, այնպես էլ  իրավիճակն Աֆղանստանում, գրում է kommersant-ը:

ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է երկու հանրապետության դերը տարածաշրջանում, շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի արտաքին գերատեսչության ղեկավարին՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում Դուշամբեի շարունակական ղեկավարման համար, Ուզբեկստանին էլ՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանի երկրներին մերձեցնելու հարցում:

Պետքարտուղարը և արտգործնախարարները համաձայնել են, որ Աֆղանստանում իրավիճակի արդար և կայուն կարգավորումը կնպաստի տարածաշրջանում տնտեսության աճին և ինտեգրմանը»:

Հունիսի 22-ին Տաջիկստանի հետ սահմանը պահպանող աֆղանցի զինվորները ենթարկվել էին «Թալիբան» շարժման հարձակմանը, ինչը ստիպել էր 134 զինվորի ապաստան խնդրել հարևան երկրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում