Ռուսական արվեստի երևանյան թանգարանն ու Հայաստանի ազգային պատկերասրահը համատեղել են երկու հոբելյանական առիթները՝ Միխայիլ Վրուբելի 165 ու պատկերասրահի 100-ամյակները և ներկայանում են համատեղ ցուցադրությամբ: Ռուսական մոդեռնի հայտնի վարպետի 13 բնօրինակ կտավներից 4-ը Ռուսական թանգարանի և 9-ը՝ պատկերասրահի հավաքածուներից են: Ցուցադրության առանցքում Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավն է, որ ստեղծվել է Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առիթով, երբ հրատարակվեց նրա երկերի լիակատար ժողովածուն: Այն նկարազարդելու համար մրցակցում էին Ռուսաստանի 18 լավագույն նկարիչները: Եվ ընտրվեց Վրուբելը:
Ցուցադրության հեղինակ Վերա Կալչուրինան ձգտել է կոտրել ընդունված կարծրատիպերը և Վրուբելին ներկայացնել իր դարաշրջանի մթնոլորտում ու ժամանակակիցների գնահատմամբ, միաժամանակ նաև որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ:
Ցուցահանդեսի ՝ «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վրուբել» խորագիրը նպատակ ունի ընդգծել Վրուբելի գեղագիտության հիմքը՝ գեղեցիկի մշտական փնտրտուքը և մանավանդ լերմոնտովյան Դևի հանդեպ առանձնահատուկ մոտեցումը:
Ցուցադրության մաս է կազմել նաև Ակադեմիայի գիտական հիմնարար գրադարանի տրամադրած լերմոնտովյան ժողովածուի բնօրինակը: Այս նախագծին աջակցել են նաև Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանը և «Դոմ Մոսկվի» կենտրոնը, որն այստեղ միջթանգարանային որակապես նոր գործակցության լավագույն օրինակ են համարում:

Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները

Ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել

Անհայտ անձը կրակ է բացել թուրքական դպրոցում. կան վիրավորներ

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարությանը համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին







