ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՀՀայկարամ Նահապետյան

Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը Նյու Ջերսիի սենատում ընդունվել է միաձայն

Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը Նյու Ջերսիի սենատում ընդունվել է միաձայն

Միացյալ Նահանգներում «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հաղորդում նախօրեին Նյու Ջերսի նահանգում Արցախի անկախությունը սատարող փաստաթղթի ընդունման մասին։

Սենատը հաստատել է օրենսդիր Ջոզեֆ Լագանայի առաջադրած 71 համարի օրինագիծը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և միաժամանակ շեշտում Արցախի Հանրապետության դեմ հարձակումների և հայկական երկրորդ հանրապետության անկախությունը սատարելու  մասին։ Ներածական մասում մանրամասնելով Մեծ Եղեռնի թեման՝ Սենատի որոշումը սահմանում է, որ Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Արցախի Հանրապետության հայ քաղաքացիների դեմ։ Արցախը բնութագրելով որպես հազարամյակներով հայկական բնօրրան՝ փաստաթուղթը սահմանում է. «Արցախի Հանրապետությունն Ադրբեջանից անկախացել է օրինական ճանապարհով՝ տարիներով դիմադրելով ագրեսիային։ Արցախն անցկացրել է ժողովրդավարական ընտրություններ, որոնք որպես ազատ և արդար են գնահատել դիտորդները»: 

Սենատորները հաստատել են, որ նախորդ տարի Թուրքիան և Ադրբեջանն անօրինական հարձակում են իրականացրել Արցախի դեմ, զավթել  տարածքներ, ոչնչացրել մշակութային կոթողներ, նպատակ դրել բնիկ հայերին տարագրել Արցախի տարածքից։

«Նյու Ջերսիի օրենսդիր մարմինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց դեմ հարձակումները, ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունն ու Միացյալ Նահանգների նախագահից ու Կոնգրեսից պահանջում անել նույնը»,- նշված է սենատի փաստաթղթում։ Այն ստացել է 36 քվե՝ հաստատվելով միաձայն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում