2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սիմոնյան

2021 թվականի համար կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև. կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ:

«Բավականին հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ:

«Սա այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ: Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես  697.7 մլրդ դրամ: Այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլրդ դրամի գերակատարում»,- ասաց Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում