Շաբաթ և կիրակի պատվաստման շրջիկ կետերն աշխատում են նույն ռեժիմով, ինչ աշխատանքային օրերին

Աշոտ Խուրշուդյանը դեռ մինչև պատվաստանյութերի Հայաստան հասնելն էր որոշել պատվաստվել, բայց աշխատանքային զբաղվածությունն անընդհատ խանգարում էր: Վերջապես ժամանակ գտավ, ոչ աշխատանքային օրը եկավ պատվաստման:

Աշոտ Խուրշուդյան - Ամբողջ աշխարհը՝ Հայաստանն էլ ներառյալ, սպասում էին, թե երբ պիտի ստեղծեն պատվաստանյութ: Երբ չկար, բոլորն անհամբեր սպասում էին, երբ եղավ, ասում են՝ դե մեկ է, կա:

Որպեսզի աշխատանքը որևէ մեկին չխանգարի պատվաստվել, շաբաթ և կիրակի օրերին նույնպես թե՛ պոլիկլինիկաները, թե՛ պատվաստումային շրջիկ կետերն իրականացնում են պատվաստումներ: Շրջիկ կետերն աշխատում են նույն ռեժիմով, ինչ շաբաթվա մնացած օրերին:

Արևիկ Թորոսյան, Առողջապահության ազգային ինստիտուտի առողջության խթանման բաժնի ղեկավար - Հյուսիսային պողոտայում՝ 12:00-20:00-ն, իսկ մյուս կետերում՝ 16:00-20:00-ը: Աշխատանքային օրերին նույնպես աշխատում ենք 12:00-20:00-ն Հյուսիսային պողոտայում, 16:00-20:00-ը՝ մնացած կետերում:

Ամռան թեժացման ու տուրիստական սեզոնի բացման հետ Հայաստանի քաղաքացիների պատվաստումային ակտիվությունը մեծացել է՝ ասում են պատվաստումային գործընթացի համակարգողները: Պատվաստումային կետեր են մոտենում կոնկրետ պատվաստանյութի հստակ պահանջով՝ կանխված նրանից, թե որ երկիր են պատրաստվում մեկնել:

Արևիկ Թորոսյան - Կոնկրետ դեսպանությունից վերցնում են, թե ինչ պատվաստանյութ է իրենց անհրաժեշտ և գալիս են, պատաստվում են այստեղ: Իրենց տրվում է վկայագիր, որտեղ գրված է, թե որ պատվաստումը երբ է արվել, ինչ ժամանակահատվածով և երբ կպատվաստվեն երկրորդ անգամ:

Երևանում այս պահին գործում է պատվաստումային շրջիկ 5 կետ՝ Հյուսիսային Պողոտայում, Կասկադի հարակից տարածքում և երեք մոլերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում