Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին արդիականացվել է

ՀՀերմինե Բաղդասարյան

Ի՞նչ նոր սարքերով-ծառայություններով է արդիականցվել Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին՝ տեսնելու է գնացել Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանին առաջինը ցույց են տվել մեքենաների հոսքին հետևող՝ Հայաստանում արտադրված վճարային  տերմինալը։

Սարգիս Աբրահամյան (սպասարկող ընկերության աշխատակից) - Մյուսներից առանձնանում է նրանով, որ ընդունում է թղթադրամ ու մետաղադրամ և մանր է տալիս:

Տերմինալը գումար է ընդունում և՛ սովորական, և՛ Wi-Fi-ով աշխատող բանկային քարտերից։ Ազատության հրապարակի տակ  մեքենան կայանողները վստահեցնում են՝ սարքից օգտվելը շատ հեշտ է։

Համակարգը մեքենան ճանաչում է ըստ պետհարամանիշի։ Ավտոմատ է հաշվում՝ ավտոն որքա՞ն ժամանակ է տարածքում կանգնած  մնացել, ինչքա՞ն գումար պետք է վճարվի։ Քաղաքապետ Մարությանը տերմինալը փորձարկելու գայթակղությանը չդիմացավ։

Ստորգետնյա այս կայանատեղիի 3 հարկերում 6 նման տերմինալ կա։ Օգտվեք դրանցից, որ և՛ հերթում չսպասեք, և՛ վճարման վրա  գումար խնայեք՝ վարորդներին հուշում է քաղաքապետը։

Հայկ Մարության (Երևանի քաղաքապետ) - Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ օգտվել վճարման հենց այս ձևից, քանի որ մենք  ունենք մյուսը, բայց սա ավելի էժան է:

Տերմինալով վճարելու դեպքում՝ մեկ ժամ կայանման սակագինը ցերեկը 200, գիշերը՝ 100 դրամ է։ Կարելի է նաև՝ միանգամից ամսվա  համար կտրոն վերցնել։

Սարգիս Աբրահամյան - Մեկ ժամի արժեքը 200 դրամ է, ամսա աբոնեմենտը՝ 20 հազար դրամ՝ ամբողջ օրվա համար:

Անվճար  է էլեկտրամոբիլների լիցքավորումը․ այդ սարքերն էլ են տեղադրված։ 500 մեքենայի համար գործող կայանատեղին, ի դեպ, մասնավոր չէ․ Երևանի սեփականությունն է։ Գանձվող ամբողջ գումարը համայնաքային բյուջե է գնում։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում