Միջազգային գործընկերները քաղաքական ուժերին կոչ են արել ընդունել ընտրությունների արդյունքները. Ռոմանոս Պետրոսյան

ԱԱրման Գալոյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին:

Ըստ նրա՝ ընտրությունների հաջորդ օրն իսկ ՌԴ-ից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից հնչել են գնահատականներ, որոնցում կարմիր թելով անցել է միտքը, որ նրանք հայ ժողովրդին են շնորհավորել նման ընտրություններ անցկացնելու համար և բոլոր քաղաքական ուժերին կոչ արել ընդունել ընտրությունների արդյունքները:

«Սա կարևորագույն գնահատական է»,- ասաց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցած դեպքերի մասին այլևս չի խոսվում:

«Նոնսենսը նաև նրանում է, որ երբևէ քաղաքագիտական մտքի պատմության մեջ դեպք չի եղել, որ իշխանությունը վախենա, որ ընդդիմությունը կարող է փող բաժանել, կարող է կեղծիքների գնալ, որովհետև այդ մեխանիզմները, այդ ինստիտուտներն իրենց կառավարման օրոք են թրծվել, կայացել ու կատարելագործվել»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում