Ծիրանի բերքահավաք՝ Շենավանում

ՀՀայկուշ Ասլանյան

Միսաք Գասպարյան - Ոնց որ նոր տարի լինի: Էս սեզոնին պետք է գանք ծիրան հավաքենք: 

Բերքահավաքը տոնի հետ համեմատող շենավանցիներն արդեն 5-րդ օրն է՝ ծիրան են հավաքում: Առաջին փուլում, ասում են՝ արտահանման ենթակա բերքն է: Այն ոչ շատ հասած, ոչ էլ խակ պետք է լինի: Ճանապարհ է գնալու, ընթացքում կհասունանա:

Միսաք Գասպարյան - Մենք հասածներն ենք քաղում, ցոգոլը թողնում ենք՝ հասնի:

Ծիրանը խնամքով՝ արկղերի մեջ մեկիկ-մեկիկ շարում են այնպես, որ երկար ճանապարհին չվնասվի: Ներքևի շերտում միջին չափի ծիրաններն են դնում, վերևում՝ հյութեղն ու աչք շոյողը:

Սիլվա Գրիգորյան - Վատ որակ չկա, մեծ ու փոքր կա:

Պատվական Սիմոնյան (ֆերմեր) - Եթե մեր տարածաշրջանում լուրջ ներդրող լինի, որ արտահանման հարցը լուծի, մեր մոտ գյուղատնտեսությունն է՛լ ավելի կզարգանա:

Շենավանցի Սիմոնյաններն իրենց 3 հա այգուց մոտ 30 տոննա ծիրան կստանան: Եթե քամին ու փոթորիկն իրենց սև գործը չանեին, գրեթե կրկնակին կհավաքեին:

Պատվական Սիմոնյան - Մեկ ծառը պետք է տար 300-400 կգ ծիրան, հիմա տալիս է 150-200 կգ:

Գյուղացիները ծիրանն արտահանում են Ռուսաստան: Մշակել ու առողջ պտուղ ստանալ կարողանում են, բայց իրացնելն է դժվար: Սիմոնյանները, որ նաև արտահանմամբ են զբաղվում, երբեմն օգնում են համագյուղացիներին՝ ապրանքը ռուսական շուկա հասցնել: Ծիրանի մեկ կիլոգրամը գնում են 600-700 դրամով:

Գագիկ Սիմոնյան (արտահանող ընկերության ղեկավար) - Բա հո չե՞ս թողնի՝ բերքը փչանա, պետք է որակ ունենա, մենք աշխատում ենք որակի վրա, պետք է լինի շատ մաքուր:

Որակից չեն դժգոհում. գնորդը գոհ կմնա նաև համից ու տեսքից: Չնայած պտղագործության հարուստ փորձին՝ այգեգործները նաև դասընթացների են մասնակցում, օգտվում ուղեցույցներից: Անկեղծանում են՝ որակյալ բերք ստանալը գրագետ մշակության արդյունք է:

Արզուման Տոնոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտության խորհրդատվության, նորարարության և մոնիթորինգի Արմավիրի բաժնի պետ) - Էտից, բուժումներից սկսած՝ ֆերմերների կատարած աշխատանքը եղել է մեր խորհրդատվությամբ: Իրենք պլանավորված աշխատում են: Շենավանցիները բերքահավաքի երկրորդ փուլը կսկսեն ավելի ուշ՝ մթերման շրջանին զուգահեռ: Իսկ քանի դեռ ծառերը բեռնաթափվում են, փորձառու ֆերմերները նախապատրաստում են այգին հաջորդ տարվա համար:

Գագիկ Սիմոնյան - Ծիրանի բերքն այս թփի կոնի տակ է, մենք աշխատում ենք, որ վեգետացիան ճիշտ կատարվի, եկող տարի նորմալ բերք ստանանք: Երկրորդ տարին է՝ Սիմոնյաններն օգտվում են անտոկոս վարկերից: Դրա շնորհիվ հնարավոր եղավ նոր հողատարածքներ ձեռք բերել:

Նոր հողակտորում Եվրոպայից ներմուծված դեղձի ու կեռասի տնկիներ են դրել, որոնք, վստահ են, բարձր բերքատվություն են ապահովելու:

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում