Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից

ԼԼիլիթ Սեդրակյան

Նվազագույն ծախսերով՝ առավելագույն շահույթ. Կառավարությունը հաստատել է «Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-23 թվականների ծրագիրը»:

Հաշվի առնելով գործող ծրագրի առկա խնդիրները՝ կապված հատկապես ոռոգման համակարգերի տեղադրման հետ, գործադիրը լրամշակել է այն:

Իռա Փանոսյան (Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Բազմաթիվ տնտեսվարողներ դիտարկում էին այն հարցը, որ այգեհիմնման ծախսերի գնահատման հետ կապված խնդիրներ կան, բացի դրանից, այգին հիմնում են, և ջրավազանի ծախսը գործող ծրագիրը չի ֆինանսավորում:

Տնտեսվարողների առաջարկությամբ՝ ծրագրում ներառվել են ոչ ավանդական բարձրարժեք ինը անուն մշակաբույս՝ ծնեբեկ, պրասասոխ, ռուկոլա, բրյուսելյան կաղամբ, կոլրաբի, գանգրակաղամբ, պատիսոն և քաղցր եգիպտացորեն:

Իռա Փանոսյան - Լրամշակվեց գործող ինտենսիվ այգեգործության ծրագիրը, ավելացվեց բաղադրիչ բարձրարժեք մշակաբույսերի ֆինանսավորման:

Վերջին տարիներին մեծացել է տնտեսվարողների հետաքրքրությունը ինտենսիվ գյուղատնտեսության նկատմամբ՝ ասում է ոլորտի պատասխանատուն: Փաստը տարեցտարի աճող վիճակագրությունն է.

2018 թ. հիմնվել է 20 հա ինտենսիվ այգի, 2019 թ.՝ 53 հա, 2020-ին՝ 519 հա, 2021 թ. ապրիլի 30-ի դրությամբ՝ 300 հա: Ցուցանիշների նման աճին նպաստել է պետական աջակցությունը:

Իռա Փանոսյան - Ծրագիրը ունի ինչպես վարկային բաղադրիչ, այնպես էլ՝ փոխհատուցման բաղադրիչ: Տնտեսվարողն ինքն է ընտրում. եթե վարկային բաղադրիչն է ընտրում, ապա դիմում է վարկային պրոդուկտին, տրամադրվում է 8 տարի վարկ, որից 5 տարին՝ արտոնյալ ժամկետով, սա ինտենսիվ այգեգործության բաղադրիչն է: Եթե դիմում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը, ապա 5 տարի վարկ ենք տրամադրում:

Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկվի 2022 թվականից:

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում