Ջայլամաբուծությունը կարող է դառնալ անթափոն և եկամտաբեր բիզնես

ԼԼիլիթ Գասպարյան

Անթափոն ու եկամտաբեր. ջայլամաբուծությունը Հայաստանում կարող է դառնալ զարգացող  բիզնես: Հակոբյանների ընտանիքը 2017 թ. մայրաքաղաքից տեղափոխվեց Եղվարդ՝ սիրելի զբաղմունքը ընտանեկան բիզնեսի վերածելու համար: Սկզբնական փուլում ընդամենը 12 ջայլամ էր, սակայն կարճ ժամանակ անց, շուկայի թելադրանքով, հարյուրապատկվեց:

Լիլիթ Ղարիբյան (ԷԿՈ ֆերմա ՍՊԸ տնօրեն) - Առաջին ճյուղը ջայլամի մսի արտադրությունն է, երկրորդը՝ ջայլամի յուղի  հիմքով խնամքի միջոցների արտադրությունն է, և երրորդ՝ նոր զարգացող ճյուղը, էկոտուրիզմն է:

Հաճելին օգտակարի հետ՝ էկո ֆերման, հյուրերի պակաս չունի: Հատկապես փոքրիկների համար այն դարձել է սիրելի վայր: Այստեղ ամեն բան մտածված է, սիրելի հեռախոսի փոխարեն երեխաների ձեռքում կարող են հայտնվել տարբեր նյութեր ու ջայլամի յուղ, որոնց համադրությամբ էլ ստացվում է գույնզգույն օճառ:

Լիլիթ Ղարիբյան - Տարածքում համացանց չկա, որպեսզի երեխաները ավելի մոտ լինեն բնությանը: Այն ամենը, ինչ որ մենք տեսնում ենք շրջապատում, կարող ենք վերածել օճառների, օրինակ՝ ծառի վրա տեսնում են թռչուն, որը ես հիմա կվերածեմ օճառի:

Նվեր Հակոբյանը սա եկամտաբեր բիզնես է համարում: Ջայլամի միսը, ձուն, յուղից պատրաստված տարատեսակ խնամքի և կոսմետիկ միջոցները մեծ պահանջարկ ունեն հայկական շուկայում, իսկ գոմաղբն օգտագործվում է որպես կենսաբանական  պարարտանյութ: Բիզնեսին աջակցել է նաև պետությունը:

Նվեր Հակոբյան («ԷԿՈ ֆերմա» ՍՊԸ հիմնադիր) - Ստացել ենք պետական ֆինանսավորման վարկեր, կցանկանայի ավելի շատ խթանեին, որպեսզի զարգանար գյուղատնտեսության այս ճյուղը, քանի որ բավականին հետաքրքրիր ճյուղ է:

Մինչև հոկտեմբեր դեռ կշարունակվի նաև զրո տոկոսադրույքով մինչև 1 մլն դրամ միկրովարկավորումը:

Ի դեպ, երկու տարով տրվող վարկերի արտոնյալ ժամկետը ինն ամիս է:

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում