ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը մտադիր է ուսումնասիրել Ադրբեջանին նախատեսված օգնության հնարավոր դադարեցման հարցը

ԱՄՆ-ը մտադիր է ուսումնասիրել Ադրբեջանին նախատեսված օգնության հնարավոր դադարեցման հարցը

Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել Ադրբեջանին տարբեր տեսակի, այդ թվում ՝ ռազմական օգնություն տրամադրելու նպատակահարմարության հարցը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվող լարվածության ֆոնին, հայտնում է ТАСС-ը։

Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Բաքվին Վաշինգտոնի օգնության հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել է նաև երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: Կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից, որով նախատեսվում է, բացառության կարգով, շարունակել օգնության տրամադրումը Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ ռազմական օգնությունը: ԱՄՆ իշխանության գործադիր թևն այս որոշման մասին հրապարակավ հայտարարել էր մայիսին:

«Մենք կշարունակենք այդ հարցը քննարկել»,- Բլինքենը  պատասխանել է Մենենդեսին:

«Ես ակտիվ աշխատել եմ այդ ուղղությամբ: Հատկապես գերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հարցում փոխհամաձայնության վրա»,- հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ու ձեռնպահ մնացել այլ մեկնաբանություններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում