ՄՄարի Կոստանյան

Թուրքիան արհամարհում է ՄԻԵԴ-ի վճիռները. Human Rights Watch

Թուրքիան արհամարհում է ՄԻԵԴ-ի վճիռները. Human Rights Watch

Եվրախորհուրդը պետք է Թուրքիային ստիպի անմիջապես կատարել ՄԻԵԴ-ի վճիռները, հակառակ դեպքում կառերեսվի մարդու իրավունքների խախտումների վարույթի հետ: Այս մասին հայտարարել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության գործով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

2021-ի հունիսի 7-9-ը նախանշված՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա հանդիպմանը կուսումնասիրվի Թուրքիայի կառավարության կողմից ՄԻԵԴ-ի երկու վճիռների չկատարումը: Human Rights Watch-ը և իրավապաշտպան այլ կազմակերպություններ կոմիտեին կոչ են անում բոլոր միջոցները ձեռնարկել Թուրքիայի ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Նախարարների կոմիտեն լիազորված է խախտումների վարույթ իրականացնել Եվրախորհրդի անդամ երկրների դեմ, որոնք հրաժարվում են կատարել Եվրոպական դատարանի վճիռները: Նախադեպը եղել է 2017-ին, երբ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հրաժարվել է առանց նախապայմանների ազատ արձակել սխալմամբ ազատազրկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամադովին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում