ՄՄարիամ Մխիթարյան

Անհանգիստ իրավիճակ Տաջիկստան-Ղրղզստան սահմանին

Անհանգիստ իրավիճակ Տաջիկստան-Ղրղզստան սահմանին

Կրկին անհանգիստ է իրադրությունը նաև Միջին Ասիայի երկու հանրապետության՝ Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին:

Դուշանբեն հայտարարել է, որ Տաջիկստանը խախտել է պետական ​​սահմանի հարցում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ տեղեկության՝ Տաջիկստանի զինծառայողները հունիսի 4-ի գիշերը «1000 մ թափանցել են Ղրղզստանի տարածք, չնայած ձեռք բերված համաձայնագրին, ըստ որի՝ մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտն արգելվում է իրականացնել ցանկացած աշխատանք երկու երկրի սահմանի չսահմանագծված տեղամասերում»:

«Ներկա իրավիճակը կարգավորելու համար» դեպքի վայր է մեկնել Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը, որը Տաջիկստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման պատվիրակության ղեկավարն է:

Ապրիլի վերջին և մայիսի սկզբին Ղրղզստանի և Տաջիկստանի զինծառայողների միջև զինված բախումներ են տեղի ունեցել սահմանի վիճահարույց շրջանների պատճառով, որի ընթացքում մահացել է մի քանի տասնյակ մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում